Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անի Սամսոնյան. Իշխանությունը պատերազմի պարտությունից դասեր չի քաղել, շարունակում է ներքաղաքական «բազառները»

Անի Սամսոնյան. Իշխանությունը պատերազմի պարտությունից դասեր չի քաղել, շարունակում է ներքաղաքական «բազառները»
25.11.2020 | 22:05

Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ չէր շարունակի ներքաղաքական «բազառների» թեման, ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց, որտեղ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Սա ներքաղաքական «բազառ» է։ Զարմանալի է, երբ ԱԺ-ում մենք մեր իշխանական գործընկերներին ասում ենք՝ եկեք խորհրդի նիստում քվորում ապահովեք, եկեք քննարկենք այն փաստաթուղթը, որը բոլորիս համար չարիք է դարձել, մարդիկ չեն գալիս։ Բայց մարդիկ պատրաստ են գնալ և քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ո՞ւմ է դա հետաքրքրում», - ասաց Անի Սամսոնյանը։ Նա նշեց, որ պետական ինստիտուտների ողջ ռեսուրսը մինչև այսօր ծախսվել է ներքաղաքական խնդիրներ լուծելու վրա։ «Ցավալին այն է, որ շարունակում է ծախսվել ներքաղաքական խնդիրներ լուծելու վրա», - ասաց պատգամավորը։

Դիտվել է՝ 2296

Մեկնաբանություններ